Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում տանկը սխալմամբ կրակ է բացել թռչնաֆաբրիկայի վրա

19:06, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
Իտալիայում տանկը սխալմամբ կրակ է բացել թռչնաֆաբրիկայի վրա

Իտալիայի Պորդենոնե նահանգում զորավարժությունների ժամանակ տանկը սխալմամբ կրակ է բացել թռչնաֆաբրիկայի վրա, ինչի հետևանքով մեծ թվով թռչուններ սատկել են, հաղորդում է il Fatto Quotidiano թերթը:
     Ըստ նախնական տվյալների՝ զորավարժությունների ժամանակ տանկի անձնակազմը սխալվել է և հարվածել թռչնաֆաբրիկայի պատին: Ձեռնարկության տերերը ավերածությունները նկատել են հաջորդ առավոտյան, երբ աշխատանքի են գնացել։
     Պորդենոնեի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Պարբերականի տեղեկություններով՝ քննիչներն առգրավել են զորավարժություններին մասնակցած 4 տանկ։ Զինվորականները պետք է բացատրեն, թե ինչու են մարտական մեքենաները կրակել բնակավայրի ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ հրաձգության վայրը հակառակ ուղղության վրա է գտնվել։

7596 | 0
Facebook