Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի նախկին նախագահները հանդես կգան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գովազդում

00:00, ուրբաթ, 12 մարտի, 2021 թ.
ԱՄՆ-ի նախկին նախագահները հանդես կգան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գովազդում

ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարթերն, ինչպես նաև նրանց կանայք կմասնակցեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աջակցությանն ուղղված 2 նոր գովազդային հոլովակների ստեղծմանը: Այս մասին հայտնել է «Գովազդային խորհուրդ» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը։
     «Այս պատվաստանյութերը վտանգավոր և մահաբեր հիվանդությունից կպաշտպանեն ձեզ և նրանց, ում դուք սիրում եք»,- հոլովակներից մեկում ասում է նախկին նախագահ Բուշը։ Ամերիկացիներին ուղղված այդ ուղերձում նրան կաջակցեն Քլինթոնն ու Օբաման: Ինչպես նշել է տեսանյութերին ծանոթ գործակալությունը՝ վերջինս կհայտարարի, որ իշխանությունների ձեռնարկած միջոցները «համավարակը կանգնեցնելու առաջին քայլն են» և կնպաստեն երկրի հետագա հաջող զարգացմանը։
     Այդ տեսահոլովակներում, ինչպես նկատել է Reuters-ը, ակնհայտորեն զգացվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի բացակայությունը, ում վարչակազմն ակտիվորեն նպաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների արագացմանն ու դրանք շուկա դուրս բերելուն:
     Գովազդային խորհրդում այդ «բացը» բացատրել են նրանով, որ տեսահոլովակներից մեկը նկարահանվել է հունվարի 20-ին՝ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ, իսկ Թրամփը, ով անտեսել էր այն, «կադրում չի հայտնվել»:
     Նոր սոցիալական գովազդը, Գովազդային խորհրդի՝ «Որոշի՛ր ինքդ» համազգային կրթական արշավի մի մասն է, որը կոչված է համոզելու, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվտանգ է և անհրաժեշտություն Միացյալ Նահանգների այն բնակիչների համար, ովքեր դեռևս թերահավատորեն են վերաբերվում այս ընթացակարգին:

8665 | 0
Facebook