Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժիշկը ստեղծել է սեփական քովիդ-պատվաստանյութը և փորձարկել. հարուցվել է քրեական գործ

01:00, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Բժիշկը ստեղծել է սեփական քովիդ-պատվաստանյութը և փորձարկել. հարուցվել է քրեական գործ

Քրեական գործ է հարուցվել բժշկական գիտությունների գերմանացի դոկտոր և գործարար Վինֆրիդ Շթոքերի դեմ: Լյուբեկ քաղաքի դատախազությունը պարզել է, որ 74-ամյա բժիշկը COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութ է ստեղծել, որը փորձարկել է սկզբում իր, ապա իր ընտանիքի անդամների և այլ կամավորների վրա:
     Բժիշկն ունի իր սեփական լաբորատորիան, որտեղ անցկացրել է փորձարկումները։ Նրա խոսքով՝ անցած տարվա մարտ և ապրիլ ամիսներին, ինքն իրեն՝ ազդրի մկանի մեջ 4 անգամ ներարկել է դեղամիջոցը։
     Der Spiegel-ը գրում է, որ նա պատվաստանյութը ներարկել է նաև կնոջը, երեխաներին և ևս 65 կամավորի: Կողմնակի բարդություններ, բացի ներարկման տեղում մի փոքր գրգռվածությունից և ցավից, ըստ բժշկի, չեն դրսևորվել, և բոլորի մոտ հակամարմիններ են առաջացել։
     Դրանից հետո Շթոքերն արդյունքների մասին զեկուցել է Փոլ Էրլիխի անվան ինստիտուտ, որը Գերմանիայում պատասխանատու է պատվաստանյութերի գրանցման համար, և խնդրել է ընդլայնել փորձարկումները, սակայն ինստիտուտը դիմել է դատախազություն: Այժմ բժշկին կասկածում են դեղամիջոցների մասին օրենքը խախտելու մեջ։

7025 | 0
Facebook