Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ից հայտնել են կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին

11:55, շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ.
ԱՀԿ-ից հայտնել են կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին

Կորոնավիրուսի տարածման տեմպն աշխարհում նվազում է, այս մաիսն ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովենը, փոխանցում է РИА Новости-ն: «Սա լավ պահ է, որպեսզի ընդգծենք այն փաստը, որ մենք մի շարք երկրներում վարակման դեպքերի նվազում ենք տեսնում»,- ասել է նա: Փորձագետի խոսքով՝ դրան հնարավոր է եղել հասնել հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ, ինչպես նաև՝ պատվաստման:

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց թիվն ավելի շատ է, քան վարակվածներինը: Վերջինը սա լավ նորություն էր համարել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատվաստումների երեք քառորդից ավելին բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի: Նա պետություններին կոչ է արել մյուս երկրներին փոխանցել պատվաստանյութերի ավելցուկը, մինչև զանգվածային պատվաստումների շարունակումը:

6416 | 0
Facebook