Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու ժամկետի մասին

13:05, հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու ժամկետի մասին

«Բանակցությունների շրջանն ավարտվել է, և առաջիկայում կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու պատվաստանյութը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ակնկալվում է մարտից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

Նախարարը հայտնեց, որ որոշվել են ռիսկային խմբերը, և, ըստ այդ հրամանի, ռիսկային խմբերում ներգրաված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն:

Դիտարկմանը, որ տարբեր երկրներ նախընտրում են ռուսական պատվաստանյութերը, իսկ Հայաստանը ներկրում է անգլիականը, նախարարն ասաց.

«Նախ Հայաստանը դեռ ոչ մի բան չի ներկրել, մենք աշխատում ենք մի քանի հարթակներում՝ ունենալու համար լավագույն տարբերակները և ոչ թե մեկը, որպեսզի ապահովենք մեր բնակչությանը հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով:

Հարցին, թե ո՞ր պատվաստանյութով կգերադասեր պատվաստվել նախարարը, վերջինը պատասխանեց՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ:

Ավանեսյանը նշեց նաև, որ Հայաստանում պատվաստումները բացառապես կամավոր բնույթ են կրելու:

6116 | 0
Facebook