Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Խիթարյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

15:05, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Դավիթ Խիթարյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Նիստին մասնակցել է խորհրդի 24 անդամներից 23-ը: Ռեկտորի պաշտոնի հավակնորդները երեքն էին՝ Դավիթ Խիթարյան, Գագիկ Սարգսյան և Արմեն Գրիգորյան: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 23 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դավիթ Խիթարյան՝ 15 կողմ, Գագիկ Սարգսյան՝ 8 կողմ:

Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել է Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:

4475 | 0
Facebook