Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ». Արման Բաբաջանյան

13:45, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ». Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության։ Ազգի փրկիչների պատուհաս-առաջնորդի սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Բոլոր նրանք, ովքեր 2020թ․ դեկտեմբերի 8-ին միաբերան պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ հաջակցություն Վազգեն Մանուկյանի, պետք է հստակ դիրքորոշում հայտնեն՝ արդյո՞ք իրենք ևս գտնում են, որ ապստամբությունը, թեկուզ ծայրահեղ, բայց ընդունելի միջոց է իշխանության գալու համար։

Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահույթունը, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, նախկին նախագահներն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք պետք է կա՛մ ներողություն խնդրեն հայ ժողովրդից Վազգեն Մանուկյանին սխալմամբ աջակցելու համար և դատապարտեն նրա այս և վերջերս արած անթույլատրելի մի քանի հայտարարությունները, կա՛մ պետք է հստակ կանգնեն ապստամբների առաջնորդի կողքը։

Մենք էլ որպես քաղաքական ուժ հստակ կիմանանք՝ ում հետ ենք կիսում այս մի բուռ հայրենիքը և կորոշենք հետայսու ինչպես, ինչ միջոցներով պետք է պայքարենք օրինականության և սահմանադրականության հետ ոչ մի առնչություն չունեցող և Հայաստանը կործանման դատապարտող այս համատարած հանցավորության, հակասահամանադրականության և անիրավության դեմ»։

4178 | 2
Facebook