Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում». Նաիրա Զոհրաբյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստում

11:25, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում». Նաիրա Զոհրաբյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստում

«Առ այսօր չենք ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ թե Covid-հիմադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, թե շտապօգնության մեքենաներն ինչո՞ւ չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր Առողջապահության նախկին նախարարը ստեղծել ֆավորիտ ԲԿ-ների ցանկ.... Հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու»,- քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:

«Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում». Նաիրա Զոհրաբյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստում
2611 | 1
Facebook