Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոհանին նշել Է միջուկային գործարքին վերադառնալու պայմանը

19:50, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Ռոհանին նշել Է միջուկային գործարքին վերադառնալու պայմանը

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի կատարմանը, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը նույնն անի, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք նրանցից, ովքեր այսօր իշխանություն կստանան Սպիտակ տանը, ակնկալում ենք վերադարձ օրենքի, պարտավորությունների և ջանքերի կատարմանը, եթե նրանք կարողանան ազատվել նախկին 4 տարիների բոլոր սև բծերից, թեև որոշներն ընդմիշտ կմնան պատմության մեջ:

Նրանք պետք է վերադառնան միջազգային նորմերին և բանաձևերին՝ 2231 բանաձևին։ Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը դրական կլինի»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը «գործնականում» դա ցուցադրի, Իրանը «կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան»:

3523 | 0
Facebook