Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շաբաթական 100 հազար մահ. ԱՀԿ-ն զգուշացնում է

00:50, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Շաբաթական 100 հազար մահ. ԱՀԿ-ն զգուշացնում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ամեն շաբաթ կորոնավիրուսից 100 հազար մարդու հնարավոր մահվան մասին, գրում է Reuters գործակալությունը:
     «Ներկայումս համաճարակաբանական իրավիճակը դինամիկ և անհավասար է զարգանում, ապագայում այն կարող է բարդանալ»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
     Նշվում է, որ այժմ մահվան դեպքերի ավելի քան 47%-ը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային, և հեռանկարում, կանխատեսումների համաձայն՝ ցուցանիշը կարող է աճել:
     Եվրոպայում, իրավիճակը կայունանում է, սակայն մահացությունը մնում է բարձր մակարդակի վրա։
     ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 93 միլիոնը: Ամբողջ ընթացքում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ։

9626 | 0
Facebook