Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

18:40, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
     «Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա, որի ընթացքում բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է նա:

4048 | 0
Facebook