Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հրատապ կարգով իր մոտ է հրավիրել ԳՇ պետին ու նախարարին

13:40, շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը հրատապ կարգով իր մոտ է հրավիրել ԳՇ պետին ու նախարարին

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին։ Մեր լրագրողը նրանց ավտոմեքնաները տեսել է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Հրավերը կարող է պայմանավորված լինել հունվարի 11-ին Մոսկվա այցով, որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ։ Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաև երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

12580 | 1
Facebook