Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ծննդատան հրդեհի հետևանքով 10 նորածին է զոհվել

11:45, շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Հնդկաստանում ծննդատան հրդեհի հետևանքով 10 նորածին է զոհվել

Հնդկաստանի Բխանդարա քաղաքի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով մեկից երեք ամսական 10 նորածին է զոհվել, այս մասին հայտնել է բժիշկ Պրամոդ Խանդատը, հաղորդում է India Today-ը: Հրդեհը բռնկվել է նորածինների խնամքի բաժանմունքում, որտեղ այդ պահին 17 երեխա է եղել. նրանցից 7-ին հաջողվել է փրկել: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ֆինանսական աջակցություն կտրամադրեն ընտանիքներին: Նրանք նաև հանձնարարել են ստուգել մանկական բոլոր բաժանմունքների անվտանգությունը:

Հնդկաստանում ծննդատան հրդեհի հետևանքով 10 նորածին է զոհվել
7547 | 0
Facebook