Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում շները հոշոտել են 11-ամյա տղայի

20:25, կիրակի, 03 հունվարի, 2021 թ.
Մոսկվայում շները հոշոտել են 11-ամյա տղայի

Մոսկվայի Իվանտեևկա քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի բակում շները հոշոտել են 11-ամյա մի տղայի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներից:

«Հունվարի 2-ին ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իվանտեևկա քաղաքում՝ Նովոսելկի փողոցում, բնակելի շենքի բակում, շները հոշոտել են 2009 թվականին ծնված մի տղայի: Ըստ նախնական տվյալների, դեպքի վայրում տանտիրուհու հետ ապրել են գերմանական հովվաշներ և ալաբաիներ», - նշում է աղբյուրը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաստատել է երեխայի մահը՝ չներկայացնելով մանրամասներ:

7997 | 0
Facebook