Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելն այլևս չի պատրաստվում հավակնել Գերմանիայի կանցլերի պաշտոնին

13:20, հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ.
Մերկելն այլևս չի պատրաստվում հավակնել Գերմանիայի կանցլերի պաշտոնին

Անգելա Մերկելն այլևս չի հավակնի Գերմանիայի կանցլերի պաշտոնին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել Է երկրի քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձի ժամանակ։
     «Թույլ տվեք վերջում մի անձնական բան ասել. 9 ամիս անց տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, որոնց ես չեմ մասնակցի։ Ամենայն հավանականությամբ, սա վերջին անգամն է, երբ ես՝ որպես դաշնային կանցլեր, կարող եմ ամանորյա ուղերձով դիմել ձեզ»,- ասել է նա։
     Մերկելը 2020թ․-ը համարել է վերջին 15 տարվա ամենածանր տարին, իսկ կորոնավիրուսի համաճարակը՝ պատմական ճգնաժամ:

7031 | 0
Facebook