Լրագրող Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արավուսի գյուղապետը՝ իմ Արգամ հոպարը, իր ջոկատով գնացել է՝ բանակցելու թուրքերի հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան... Միայնակ հսկում են Թուրուսի խութը, որն, ի դեպ, թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական առումով կարևոր նշանակություն ունի և այդ հենակետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել: Չկա պետական որևէ կառույցի աջակցություն:
Ուզում եմ հասկանալ՝ պետական կառույցներն ինչ են անում հիմա, ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դատարկելով, առաջ գան թուրքերը: Քիչ առաջ էլ խոսեցի գյուղապետի հետ, մարդիկ կանգնել են փաստի առաջ, 33 հոգով ջոկատ են կազմել ու տարրական պայմանները չունեն: Մեկ Ուազ մակնիշի ավտոմեքենա գոնե տրամադրեք, որ կարողանան պատշաճ կերպով հերթափոխն իրականացնել:
Արավուսում են բնակվում իմ հորեղբայրները, հորաքույրը, բազմաթիվ ընտանիքներ՝ բոլորին վերացրեք, որ հանգիստ շնչեք»: