3 զինված անձ փորձել է Ուկրաինայից Ռուսաստան ներխուժել, հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից, փոխանցում է РИА Новости-ն։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ Բելգորոդից ոչ հեռու գտնվող սահմանին։
«Ձերբակալման փորձի ժամանակ օրինախախտները զինված դիմադրություն են ցույց տվել։ Պատասխան կրակով նրանցից մեկը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, երկուսը փախել են Ուկրաինայի տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։