Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն հայտարարել է Ղարաբաղում Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիական պարկ ստեղծելու մասին

18:40, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Բաքուն հայտարարել է Ղարաբաղում Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիական պարկ ստեղծելու մասին

Բարձր տեխնոլոգիական պարկ կստեղծվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում, երկրներն արդեն համապատասխան հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է РИА «Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի նորարարությունների գործակալության մամուլի հաղորդագրությանը։
     Գործակալությունում նշել են, որ Ղարաբաղի վերափոխումը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանի, կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի Հանրապետության տնտեսության և առաջընթացի համար:
     Այսպես, երկիրը ծրագրում է տարածաշրջանում բացել տեխնոլոգիական պարկեր, նորարարական կենտրոններ։ Դրա համար ադրբեջանական կողմը հուշագիր է ստորագրել Թուրքական GOSB տեխնոպարկի հետ, որն աջակցում է 130 տեխնոլոգիական ընկերությունների։
     Փաստաթղթում նշված են նաև կետեր, որոնցում խոսվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետագա համատեղ գործունեության մասին:

5992 | 0
Facebook