Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել

22:10, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել

Իրանի ազգային փոստային ընկերությունը նամականիշների թողարկման խորհրդի հետ համատեղ թողարկել է Սուրբ Թադեոս (Թադե) վանքին նվիրված նամականիշ։
     45/65 մմ չափսերով նամականիշի անվանական արժեքը կազմում է 18000 ռիալ: Նամականիշը տպագրվել է 60000 տպաքանակով։
     Նշենք, որ Ս. Թադեոսի վանքը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Չալդրան շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ Եկեղեցու կառուցման թվականը վերագրվում է 4-6-րդ դարերին։ Ըստ ավանդության, այն հիմնադրել է Թադեոս առաքյալը 66թ-ին:
     Վանքը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների պահպանության տակ։

17530 | 0
Facebook