Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի երկխոսության մասին

15:25, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Կրեմլում հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի երկխոսության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել էր, որ ուրբաթ գիշերը 1 ժամվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելով իրավիճակը Ղարաբաղում:

«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տալիս նախագահի ոչ բոլոր հեռախոսազրույցների մասին։ Նախագահը բազմիցս ասել է, որ ԼՂ կարգավորման գործընթացում ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է նա։

6361 | 0
Facebook