Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը հերթով չեզոքացնում է իր թիմի բոլոր «անվստահելիներին»․ «Հրապարակ»

08:10, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Փաշինյանը հերթով չեզոքացնում է իր թիմի բոլոր «անվստահելիներին»․ «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

«Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։

Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել և միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6482 | 1
Facebook