Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ տեղի ունեցավ, աբսուրդի վերջին գագաթն էր». Նաիրա Զոհրաբյան

21:20, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Ինչ տեղի ունեցավ, աբսուրդի վերջին գագաթն էր». Նաիրա Զոհրաբյան

«Ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, աբսուրդի վերջին գագաթն էր։ Սա անկհայտ քաղաքական հաշվեհարդար է»,- ԱԺ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ չկա որևէ հիմնավորում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Պատգամավորի խոսքով՝ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կուղարկվի Սահմանադրական դատարան և 30-օրյա ժամկետում կորոշվի՝ արդյոք բերված փաստարկները հիմնավո՞ր են, և արդյոք Ծառուկյանը պետք է զրկվի մանդատից, թե ոչ:

Հիշեցնենք՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ էր գումարել:

5388 | 1
Facebook