Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն կողմ քվեարկեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությանը

19:25, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
ԱԺ-ն կողմ քվեարկեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությանը

ԱԺ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը կողմ քվեարկեց, որպեսզի այն ուղարկեն Սամանադրական դատարան։ Այս մասին նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

«Այն, ինչ մենք լսեցինք խորհրդի նիստում, ակնհայտորեն ցույց տվեց, որ սրանք քաղաքական հետապնդում են՝ առանց ոչ մի վերապահումի»,-լրագրողներին ասաց Արման Աբովյանը։

Հիշեցնենք՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ էր գումարել:

17778 | 0
Facebook