Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի փրկարարները վիրավոր են

19:25, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի փրկարարները վիրավոր են

Արցախում ականի պայթյունից սպանվել է ադրբեջանական բանակի գնդապետ Սամիդլի Բաբեկ Մաթլաբ օղլուն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մատաղիսում: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի գրառումներից:

Ռուսական RIA-ն էլ հայտնում է, որ Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են 1 ռուս խաղաղապահ, Արցախի ԱԻՊԾ 4 փրկարար, զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող: Ըստ RIA-ի՝ վիրավոր ռուս խաղաղապահին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց:

28202 | 0
Facebook