Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհայտ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի հետ»․ Նաիրի Սարգսյան

16:55, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
«Անհայտ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի հետ»․ Նաիրի Սարգսյան

«Այսօր վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել` հատուկ անհայտ կորած զինծառայողների հետ կապված հարցով։ Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի զինծառայողների հարցերով և բոլոր ծնողներին պատասխան տրվի»,- այս մասին այսօր Պաշտպանության նախարարության մոտ ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ վարչապետը հանձնարարել է, որ իր և ծնողների հետ հանդիպումներ կազմակերպվեն։ «Ես հիմա այստեղ եմ, որ ցուցակագրեմ ձեզ և վաղվանից սկսած նախաձեռնենք հանդիպումները վարչապետի հետ»,- հավելեց Նաիրի Սարգսյանը։

4481 | 0
Facebook