Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը. «Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից հակառակորդը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի և միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում՝ որոշակի դիրքային փոփոխություններ»,- ասաց նա: