Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

«Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներին․ «Հրապարակ»

08:30, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներին․ «Հրապարակ»

«Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։

Հիմնադրամից որևէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, հաշվետու ենք դոնորների համար, մնացած մասերով ավելի ուշ հայտարարություն կանենք։ Հիմա ոչինչ չենք հրապարակելու»,- ասաց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Ավետիսյանը։

Հարցին, թե ինչն է գաղտնի, որ չեն հրապարակում, չէ որ հիմնադրամների հաշվետվողականությունն օրենքի պարտադիր պահանջ է, և հանրությունն էլ իրավունք ունի իմանալու, թե ինչի վրա է վարչապետի կինը ծախսում ստացած փողերը։ Ավետիսյանն ասաց․ «Ոչ մի գաղտնի բան չկա, դա միասնական որոշում է հոգաբարձուների անդամների կողմից, հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից և մեր դոնորների»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3124 | 2
Facebook