Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին». Զելենսկու կուսակցության անդամ

11:45, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
«Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին». Զելենսկու կուսակցության անդամ

Ուկրաինան պատրաստ է ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հոետ կապված։ Այս մասին հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն։
     Նրա խոսքով՝ «եթե իրավիճակը սրվի, Կիևն անտարբեր չի լինի»։ Պատգամավորը նշել է, որ ուկրաինական իշխանություններն արդեն աջակցություն են ցուցաբերում Բաքվին։
     «Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և ռազմական աջակցություն է, և հումանիտար, այն ամենը, ինչ պետք է լինի ապագայում։ Սա ռազմական իրավիճակ է»,- հայտարարել է նա։

17099 | 6
Facebook