Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից». մարզպետարան

15:15, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից». մարզպետարան

Կոտայքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել.

«Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից:

Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում (Սարալանջի փողոց 32/31/1):

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:
     Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին»:

33442 | 0
Facebook