Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին»․ Արոնյան

14:45, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին»․ Արոնյան

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2-րդ գրառումն է կատարել Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ.
     «Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գրոհի են ենթարկվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Իմ ընկերներից շատերը պատրաստվում են պաշտպանել մեր սահմանները և աջակցել մեր զորքերին՝ մեր ժողովրդին ու մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին։ Խնդրում եմ ձեզ միանալ մեր արշավին և աջակցել մեր երկրին՝ նվիրատվություն կատարելով ներքոնշյալ հաշվեհամարին:
     Սրտանց շնորհակալ եմ»,- գրել է Արոնյանը:

| | |
4132 | 0
Facebook