Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներին էլ վատ եմ վերաբերվում». Էդմոն Մարուքյան

00:30, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներին էլ վատ եմ վերաբերվում». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների քվեարկությանը: Թեմայի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է. «Ակնհայտ է, վիճարկելով սահմանադրական փոփոխությունները, եթե դու հետո մասնակցես դրան, կնշանակի, որ չես վիճարկում և ճանաչում ես ամբողջ գործընթացը: Նաև այստեղ մյուս խնդիրը կա, որ Սահմանադրական դատարան դիմում է ներկայացված, ամբողջ գործընթացի վերաբերյալ սահմանադրականության բազմաթիվ հարցեր են բարձրացված, և հետևաբար այսօրվա դատավորների թեկնածուները, այդ քննարկումն ընդհանրապես դուրս է այն իրականությունից, որի մեջ վիճարկվում է այդ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»:

Մարուքյանը հայտնել է, որ ՍԴ բոլոր թեկնածուներին էլ վատ է վերաբերվում. «Բոլորի հետ կապված էլ բազմաթիվ խնդիրներ կան: Պարոն Վաղարշյանի հետ կապված խնդիրն այն է, որ նա մեկ անգամ ԱԺ-ի կողմից արդեն չի ընտրվել և այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը, որ մեկ անգամ չէր ընտրվել և 2-րդ անգամ ներկայացվեց, մենք պնդում էինք, որ դա օրենքի խախտում է, նույն մարմնի կողմից, որովհետև էլի նախագահն էր ներկայացրել, հիմա նույն բանը տեղի է ունենում Վաղարշյանի պարագայում, որը էլի սխալ է և անօրինական է: Խունդկարյանի հետ կապված բարեվարքության եզրակացությունը, որը գաղտնի է, բայց բոլորն արդեն ասացին՝ ինչ է կատարվում, ինչի մասին էր այդ եզրակացությունը, ես կարծում եմ, այդ եզրակացությունը, որ բացասական է, արդեն բավարար հիմք է չքվեարկելու նրա օգտին: Ինչ վերաբերում է պարոն Էդգար Շաթիրյանին, ապա խորհրդարանը նրան ընտրել է Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ, և նա վայր է դրել իր լիազորությունները զուտ այն պատճառով, որ հանձնաժողովն իր ներսում իրեն նախագահ չի ընտրել, հետևաբար նա արհամարհել է խորհրդարանի վստահությունը»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներին էլ վատ եմ վերաբերվում». Էդմոն Մարուքյան
2907 | 0
Facebook