Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երբ և ինչպես է մեկնարկելու երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատանքը

23:05, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Երբ և ինչպես է մեկնարկելու երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատանքը

Այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների մասով կարևորվեց նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ներկայացվեցին նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արիդականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընդունելությունը կկազմակերպվի մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:

3149 | 0
Facebook