Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց

23:15, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանն այսօր՝ սեպտեմբեր 12-ին երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդի Գուրգեն Արսենյանին:

Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:

Վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

6326 | 0
Facebook