Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հո չե՞նք իջնի ոտքով գնանք». ի՞նչ պայմաններում են երթևեկում Սարի թաղի բնակիչները

23:35, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
«Հո չե՞նք իջնի ոտքով գնանք». ի՞նչ պայմաններում են երթևեկում Սարի թաղի բնակիչները

Արտակարգ դրության պայմաններում Սարի թաղի ներքին գիծն սպասարկող 21 համարի միակ ավտոբուսը մեծամասամբ լեփ-լեցուն է: Ուղևորները, թեպետ երկտեղանոց նստարաններին նստում են երեք հոգով, այդուհանդերձ, մի մասը շարունակում է կանգնած մնալ, քանի որ նստարանները չեն բավականացնում: Վարորդներին այս վիճակը բոլորովին չի անհանգստացնում. նրանք անվրդով, կանգառ առ կանգառ շարունակում են ուղևոր «հավաքել»: Քաղաքացիները թեև դժգոհում են, սակայն չեն բարձրաձայնում՝ համակերպվելով եղած պայմաններին:

«Հո չե՞նք իջնի ոտքով գնանք. ուրիշ ճար ունե՞նք»,- դժգոհում են նրանք՝ մի կերպ տեղավորվելով:

Հիշեցնենք, որ Սարի թաղն սպասարկող 21 համարի ավտոբուսի խնդիրը, ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվել է MAMUL.am-ի թղթակցի կողմից: Այն ոչ միայն սարսափելի հնամաշ վիճակում է, այլև սակավաթիվ: Նշենք նաև՝ վերոնշյալ երթուղին սպասարկում է 25-35 րոպե հաճախականությամբ:

«Հո չե՞նք իջնի ոտքով գնանք». ի՞նչ վիճակում է Սարի թաղն սպասարկող 21 համարի ավտոբուսը

3488 | 0
Facebook