Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաշինգթոնի նախաձեռնությունը նախադեպային կդառնա՞ ԼՂ խնդրի կարգավորման համար». Սուրենյանց

00:35, կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ.
«Վաշինգթոնի նախաձեռնությունը նախադեպային կդառնա՞ ԼՂ խնդրի կարգավորման համար». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը սոցկայքի իր էջում գրել է. «Թրամփի պատմական քայլը նախադե՞պ, թե՞․․․

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության մեջ իրականություն դարձրեց երկու պատմական նախաձեռնություն։
     Շաբաթներ առաջ Վաշինգթոնի միջնորդությամբ իրենց հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարեցին Իսրայելն ու ԱՄԷ-ն, երեկ Սպիտակ տանը Թրամփը հյուրընկալեց Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդներին, որոնց ստորագրած փաստաթղթերը հիրավի պատմական են, եթե նույնիսկ դրանով չի հանգուցալուծվում Կոսովոյի հակամարտությունը․ Բելգրադն ու Պրիշտինան մնում են իրենց դիրքորոշումներին Կոսովոյի կարգավիճակի հարցում։
     Այնուամենայնիվ՝ Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունները կարող են պարարատ հող ստեղծել հակամարտության կողմերի տևական երկխոսության, հակամարտության դեէսկալացիայի համար, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել հակամարտության վերջնական կարգավորմանը։ Ի վերջո, էականն այն է, որ Բելգրադն ու Պրիշտինան, ըստ էության, հրաժարվում են թշնամական հռետորաբանությունից ու ճանապարհ են բացում գուցե երկարատև երկխոսության համար, որը կոնկրետ նախաձեռնությունների իրականացմամբ կարող է ձևավորել վստահության մթնոլորտ՝ Կոսովոյի կարգավիճակի հարցում փոխադարձ ընդունելի կոնսենսուս ձևակերպելու համար։
     Արդյո՞ք Վաշինգթոնի այս նախաձեռնությունը նախադեպային կարող է դառնալ այլ հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ խնդրի կարգավորման համար։ Այս պահին, իհարկե, դժվար է պատկերացնել, որ Բաքվի ռազմատենչ ղեկավարությունը պատրաստ կլինի՝ թեկուզև ազդեցիկ միջնորդի ներկայությամբ, որևէ համաձայնության գալ Արցախի իշխանության հետ, մյուս կողմից՝ Բաքվում վաղ թե ուշ գիտակցելու են, որ փաստացի իրողությունների, ստատուս-քվոյի ճանաչումը, ֆորմալացումը այլընտրանք չունեն։ Ի դեպ, Վաշինգթոնը հենց այս քաղաքականությունն է որդեգրել թե՛ իսրայելա-պաղեստինյան և թե՛ Կոսովոյի հակամարտությունների կարգավորման պարագայում։
     Եվ վերջում նկատենք, որ Թրամփի վարչակազմի վերջին երկու նախաձոռնությունները պատմական են, եթե նույնիսկ հանրապետական վարչակազմը ժամանակագրորեն դրանք իրականություն է դարձնում՝ գործող նախագահի վերընտրությանը նպաստելու համար»։

4058 | 0
Facebook