Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերությունն ունի 1 մլրդ 36 մլն դրամ չվճարված հարկային պարտավորություն

12:00, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերությունն ունի 1 մլրդ 36 մլն դրամ չվճարված հարկային պարտավորություն

Այսօր՝ օգոստոսի 18-ին նախատեսված Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ամբաստանյալը չէր ներկայացել: Դատավորն ընթերցեց բժշկի ցուցումը՝ համաձայն որի Մանվել Գրիգորյանին սահմանված է անկողնային ռեժիմ:
     Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը տեղի ունենալ չի կարող և այն ենթակա է հետաձգման:
     Դատավորը նաև հիշեցրեց, որ նախորդ նիստի ընթացքում միջնորդություն էր ներկայացվել՝ ամբաստանյալի գույքի հետ կապված: Միջնորդության լուծումը հետաձգվել էր, մինչև հարկային տեսչությանն ուղղված հարցման պատասխանն ստանալը:
     Մնացական Մարտիրոսյանն ընթերցեց հարցման պատասխանը, ըստ որի հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերությունն ունի 1 մլրդ 36 մլն դրամ չվճարված հարկային պարտավորություն:

5189 | 2
Facebook