Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 38 և 6 մահվան նոր դեպք

11:00, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 38 և 6 մահվան նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41701-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 824 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 244 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34655, փաստացի բուժվողներինը՝ 5978 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185594 թեստ:

7088 | 0
Facebook