Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սլովակիայում Բելառուսի դեսպանն աջակցել է ցուցարարներին

13:30, կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Սլովակիայում Բելառուսի դեսպանն աջակցել է ցուցարարներին

Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին խորհրդական Իգոր Լեշչենիան հանդես է եկել տեսաուղերձով, որում իր աջակցությունն է հայտնում խաղաղ ցուցարարներին: «Ես աջակցում եմ նրանց, ովքեր դուրս են եկել փողոցներ՝ խաղաղ երթերի, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն:

Որպես Ժոդինո քաղաքի ծնունդ՝ ես ձեզ հետ եմ՝ ԲԵԼԱԶ»-ի, «Կուզնեչնիի ծանր դարբնոցային գործարան»-ի բանվորներ: Ես անկեղծ հավատում եմ, որ իմ Բելառուսի ապագան կերտվելու է հանրության բոլոր շերտերի և քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու սկզբունքով: Բելառուսները շատ են տառապել՝ այդ իրավունքին հասնելու համար»,- ասել է նա:

Սլովակիայում Բելառուսի դեսպանն աջակցել է ցուցարարներին
5947 | 0
Facebook