Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

09:35, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաև նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
     Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը: Շուրջ 1 ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրգործով քննության մեկ տարին, և դեռևս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Գործով նշանակվել են դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ՝ հարցաքննությունների էին հրավիրվել տարբեր մարդիկ, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4515 | 0
Facebook