Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը». Անդրեյ Ղուկասյան

10:40, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը՝ այն տեղափոխելով համայնքապետարանի բակ, այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»:

4066 | 0
Facebook