Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկում ԿԳԲ-ի շենքի մոտից 50 մարդ է ձերբակալվել

14:20, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Մինսկում ԿԳԲ-ի շենքի մոտից 50 մարդ է ձերբակալվել

Մինսկում առնվազն 50 մարդ է ձերբակալվել Բելառուսի Պետական անվտանգության հանձնաժողովի շենքի մոտակայքից, հաղորդում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:

Ձերբակալվածների թվում են անձինք, ովքեր եկել էին միջնորդություն ներկայացնելու Վիկտոր Բաբարիկոյի և նրա որդու՝ Էդուարդ Բաբարիկոյին ազատ արձակելու համար, ինչպես նաև տասից ավելի լրագրողներ:
     Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Լենինսկի, Օկտյաբրսկի և Մոսկովսկի շրջանների ոստիկանության բաժիններ:

Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Հուլիսի սկզբին Մինսկի դատարանը կալանքի տակ է թողել Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին: Белгазпромбанк-ի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և հարկային հանցագործությունների մեջ:
     Բաբարիկոն համարվում էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։

Մինսկում ԿԳԲ-ի շենքի մոտից 50 մարդ է ձերբակալվել
4787 | 0
Facebook