Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզացի կանանց ծեծել են՝ առցանց կավատության համար

00:00, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ինդոնեզացի կանանց ծեծել են՝ առցանց կավատության համար

Ինդոնեզացի երկու կին սեքս ծառայություններ մատուցողների աշխատանքն առցանց գովազդելու համար հրապարակայնորեն ծեծի են ենթարկվել՝ յուրաքանչյուրը մոտ 100 անգամ, հայտնել է երկրի պահպանողական նահանգի պաշտոնական ներկայացուցիչը:
     Աչեհը գտնվում է Սումատրա կղզու ծայրամասում, մուսուլմանական մեծամասնությամբ միակ տարածաշրջանն է Ինդոնեզիայում, որտեղ գործում է շարիաթի իսլամական օրենքը, որը թույլ է տալիս պատժել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ մարմնավաճառության, մոլախաղերի, ալկոհոլի օգտագործման և միասեռական սեքսի համար:
     Պատիժն իրականցվել է երկուշաբթի՝ Լանգսա քաղաքում, որտեղ տասնյակ մարդիկ հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է զույգը ծեծի ենթարկվում։
     Հիջաբ կրող երկու կասկածյալները ձերբակալվել են մարտին՝ հինգ սեքս-աշխատողների հետ միասին, որոնց նույնպես սպառնում է պատիժ, եթե մեղավոր ճանաչվեն իսլամական օրենքները խախտելու մեջ, ասել է Լանգսայի իսլամական շարիաթի գործակալության ղեկավար Աջի Ասմանուդինը:
     «Նրանք պատժվել են համացանցում սեքսը գովազդելով շարիաթը խախտելու համար»,- ասել է Ասմանուդինը։
     Իրավապաշտպան խմբերը հրապարակային ծեծը որակել են որպես դաժանություն, և Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ արել վերջ դնել դրան:

17008 | 1
Facebook