Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

12:15, երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ.
Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԲԴԽ-ից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գ. Նարինյանը 2 օր առաջ ինքնավնասման փորձ էր արել. ԲԴԽ նիստից դուրս գալուց հետո վերջինը կտրել է երակները, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

7851 | 0
Facebook