Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից». իտալացի պատգամավոր

16:20, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից». իտալացի պատգամավոր

Իտալիայի Քրիստոնյա-դեմոկրատական պատգամավորական խմբի անդամ Ալեսանդրո Պագանոն Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. «Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս դարձել է քրիստոնեական քաղաքակրթության ամրակերտը: Մեզ ամեն օր այդ մասին հիշեցնում են 1915 թվականին թուրք օսմանյան իսլամին զոհ դարձած մեկ միլիոն զոհերը: Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»,-գրել է Պագանոն:

5652 | 0
Facebook