Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը հերքում է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման լուրը

12:15, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
Իրաքը հերքում է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման լուրը

Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները Twitter միկրոբլոգում գրառում են կատարել՝ հերքելով Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքի հրթիռակոծման լուրը: «Որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին Բաղդադի միջազգային օդանավակայանի տերմինալի տարածքում «Կատյուշա» տեսակի հրթիռի ընկնելու մասին: Մենք ամբողջովին հերքում ենք այդ տեղեկությունը: Հորդորում ենք ԶԼՄ-ներին ավելի հստակ լինել և տեղեկատվությունը ստանալ ուժային կառույցների մամուլի ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հրթիռակոծման մասին ավելի վաղ հայտնել էր Al Arabiya-ն։

7187 | 0
Facebook