Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու պետք է անջատել սմարթֆոնի տեղորոշման համակարգը․ պարզաբանում է մասնագետը

00:30, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
Ինչու պետք է անջատել սմարթֆոնի տեղորոշման համակարգը․ պարզաբանում է մասնագետը

Տեղորոշման գործառույթը, որն առկա է գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոններում, օգտագործում են ոչ միայն նավիգացիոն ծրագրերը, այլ նաև սոցցանցերն ու անվտանգության ծրագրերը։
     NAFI-ի «թվային քաղաքացի» պլատֆորմի մասնագետ Վլադիմիր Գրիցենկոն պատմել է, թե ինչու է պետք այդ հնարավորությունն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
     Փորձագետի խոսքով՝ տեղորոշումն առավել հաճախ ոչ թե սմարթֆոնի սեփականատերն է օգտագործում, այլ հենց հավելվածի ստեղծողները։ Շատ ծրագրեր կարող են երրորդ անձին փոխանցել մարդու նախասիրությունները, որոնք ապագայում կարող են օգտագործվել գավազդային նպատակներով։
     Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է որոշել, որ անձը գտնվում է «X» վայրում և փոխանցել այդ տեղեկատվությունը այլ գործընկեր հավելվածներին:
     Իսկ եթե տեղորոշումն անջատված է և հավելվածը չի կարող ինքնուրույն ակտիվացնել, այս դեպքում, չի հաջողվի նման տվյալների արտահոսքը։
     Որպեսզի ծրագրերը չկարողանան օգտագործել այս հնարավորությունն իրենց հայեցողությամբ, պետք է ուշադիր լինել հարցումներին, որոնք հայտնվում են ծրագրային ապահովման տեղադրման ժամանակ։

| | |
8507 | 0
Facebook
COMMENT.am