Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը ծննդաբերել է հիվանդանոցի առջև՝ չհասցնելով ներս մտնել

22:55, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
Կինը ծննդաբերել է հիվանդանոցի առջև՝ չհասցնելով ներս մտնել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Սյուզան Անդերսոնն ամուսնու՝ Ջոզեֆի հետ շտապել է ծննդատուն, սակայն ծնարան այդպես էլ չի հասել: Նրա աղջնակը լույս աշխարհ է եկել հիվանդանոցի ավտոկանգառում՝ տեսախցիկների առջև: Մանկաբարձուհի Սանդրա Լովեյնան հիվանդանոցից դուրս է եկել և, արագ կողմնորոշվելով, սկսել է օգնել Սյուզանին։

Մասնագետների կարծիքով՝ ծնունդը շատ արագ և հեշտ է եղել: Մանկաբարձն ընդունել է երեխային և հանձնել մորը, այնուհետև օգնել է վերջինին հիվանդանոց մտնել:

Նորածինը՝ Ջուլիան, առողջ է ծնվել, և արտասովոր ծնունդը նրա վրա չի ազդել:

25885 | 0
Facebook