Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. արձանագրվել է 11 մահ

17:45, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. արձանագրվել է 11 մահ

Հունիսի 22-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 256 հրդեհի, մեկ ջրահեղձման, մեկ քարաթափման, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, մեկ որոնողափրկարարական դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 13 ինքնասպանության փորձ, 60 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է 69 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

3274 | 0
Facebook