Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

19 նոր դեպք, 1 մահ. պատկերը Գեղարքունիքի մարզում

21:25, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
19 նոր դեպք, 1 մահ. պատկերը Գեղարքունիքի մարզում

Հունիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ևս 13 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է:

3874 | 0
Facebook