Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Միջազգային

Անջելինա Ջոլին առաջին անգամ խոսել է իր և Բրեդ Փիթի բաժանման պատճառների մասին

22:15, երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
Անջելինա Ջոլին առաջին անգամ խոսել է իր և Բրեդ Փիթի բաժանման պատճառների մասին

Բրիտանական «Vogue» ամսագիրը նոր հարցազրույց է հրապարակել Անջելինա Ջոլիի հետ։ Խմբագիրը նրա հետ խոսել է որդեգրման, ՄԱԿ-ում աշխատանքի և փախստականների գործերով վարչության գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպանի դերի մասին։ Ինչպես նաև հարցրել է Բրեդ Փիթից բաժանման մասին և անսպասելիորեն ստացել ուղիղ պատասխան:
     Ամսագրի խմբագիրը հարցրել է, թե ինչպես է Անջելինային հաջողվել երեխաների համար առողջ հոգեբանական միջավայր ստեղծել իրենց հոր հետ ամուսնալուծությունից հետո: Դերասանուհին պատասխանել է:
     «Ես որոշեցի բաժանվել հանուն իմ ընտանիքի բարեկեցության։ Դա ճիշտ որոշում էր։ Ես շարունակում եմ կենտրոնանալ նրանց բարեկեցության վրա։ Ոմանք օգտվեցին այդ թեմայով իմ լռությունից, ինչի արդյունքում երեխաները ԶԼՄ-ներում իրենց մասին շատ ստեր տեսան, բայց ես մշտապես իրենց հիշեցնում եմ, որ կարևոր է միայն այն, որ իրենք գիտեն իրենց մասին ճշմարտությունը և ունեն սեփական կարծիքը։ Իրականում նրանցից յուրաքանչյուրը շատ համարձակ է և շատ ուժեղ»։
     Ջոլին նաև պատմել է ամուսնալուծության և այն մասին, թե ինչպես են դրան վերաբերվում իր երեխաները։
     «Երեխաներից յուրաքանչյուրը հիանալի ճանապարհ է անցել ընտանիք ձեռք բերելու համար։ Կարևոր է բացահայտ խոսել այդ ամենի մասին և կիսվել երեխաների հետ։ Որդեգրումը և մանկատունը դրական խոսքեր են մեր ընտանիքում։ Իմ խնամատար երեխաներին ես չեմ կարող պատմել իմ հղիության մասին, բայց կարող եմ նրանց հետ կիսվել այն ճանապարհորդությունների մասին, որ մեկնել եմ նրանց գտնելու համար, և այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ առաջին անգամ նայել եմ նրանցից յուրաքանչյուրի աչքերի մեջ»։
     Մի քանի տարի առաջ Անջելինան պատմում էր, որ երբեք չէր ծրագրում մայր դառնալ։ Բայց ամեն ինչ փոխեց 2001 թվականին նրա առաջին ուղևորությունը դեպի Կամբոջա, որտեղ տեղի էին ունենում «Լարա Քրոֆթ. դամբարանների կողոպտիչը» ֆիլմի նկարահանումները՝ իր մասնակցությամբ: 2016 թվականին «Associated Press»-ին տված հարցազրույցում Անջելինան պատմել է հետևյալը․
     «Դա տարօրինակ է, բայց մինչ այդ պահը ես նույնիսկ չէի մտածում մայրանալու մասին։ Ես չէի ուզում հղիանալ։ Ես երբեք երեխայի չեմ խնամել. Ես երբեք ինձ չեմ ընկալել որպես ապագա մայր։ Բայց հանկարծ ինձ համար շատ պարզ դարձավ, որ իմ որդին այդ երկրում ինչ-որ տեղ է»։
     Նրա առաջին որդու՝ Մեդոքսի հետ հանդիպումը տեղի է ունեցել 2002 թվականին։ Մի քանի տարի անց Անջելինան նրա անունով անվանեց բարեգործական կազմակերպություն, որը զբաղվում է երկրի գյուղական շրջաններում առողջապահության, կրթության և ռեսուրսների պահպանման խնդիրներով: Մեդոքսի որդեգրումից մեկ տարի անց Անջելինան Վիետնամում որդեգրել է իր երկրորդ որդուն՝ Պաքս Տիենին։ Եվս երկու տարի անց՝ 2005-ին, արդեն Բրեդ Փիթի հետ՝ Եթովպիայում, որդեգրեցին իրենց դստերը՝ Զահարային։ 2006-ին ծնվել է իրենց դուստրը՝ Շայլոն, իսկ 2008-ին՝ երկվորյակներ Վիվիենն ու Նոքսը: Ինչ վերաբերում է Բրեդ Փիթի հետ հարաբերություններին՝ զույգը 2005-ին ծանոթացել է «Միստր և միսիս Սմիթներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ և սկսել հանդիպել ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս անց: Դերասանների հարսանիքը տեղի է ունեցել 2014-ին Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ ամրոցում։ Իսկ ընդամենը երկու տարի անց՝ 2016-ի սեպտեմբերին, Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ վկայակոչելով տարաձայնությունները։
     «Us Weekly» ամսագիրը պարզել է սկանդալի մանրամասները։ Նիսից Լոս Անջելես թռիչքի ժամանակ Փիթը շատ է խմել և սկսել է վիճել Անջելինայի հետ, վիճաբանությանը միջամտել է Մեդոքսը, որից հետո Փիթը բավականին կոպիտ է պատասխանել նրան, ինչը Ջոլիի մոտ զայրույթի նոպա է առաջացրել: Մինեսոտայի օդանավակայանում, վերալիցքավորման վայրէջք կատարելուց առաջ, Անջելինան պահանջել է, որ ամուսինը սթափվի, սակայն վերջինս չի անսացել նրա հորդորին: Օդանավակայանի աշխատակիցները լսել են, թե ինչպես է զույգը վիճում։
     «Բրեդ Փիթն այնքան հարբած էր, որ դուրս էր եկել՝ կարիքները հոգալու հենց թռիչքուղու վրա, որից հետո նստել է թռիչքուղու բեռնատարներից մեկը և սկսել է վարել թռիչքուղով, մինչ բախվել է մեկ ուրիշ մեքենայի»- լրագրողներին պատմել է օդանավակայանի աշխատակից Քոլլին Լինդսթրոմը։
     Լոս Անջելեսին մոտենալով՝ Ջոլին կապվել է ուղևորության համակարգողի հետ և խնդրել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում իր և երեխաների համար սենյակ ամրագրել։ Ժամանելով Լոս Անջելես՝ դերասանուհին երեխաների հետ նստել է իրենց դիմավորող ավտոմեքենան և փակել դռները։ Նրանք մեկնել են անհայտ ուղղությամբ, Իսկ Բրեդը տուն է գնացել միայնակ։ Հաջորդ օրը նա փոստով ստացել է ամուսնալուծության փաստաթղթերը։

| | |
9370 | 0
Facebook
COMMENT.am